| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հարգելի լրագրողներ, ընկերներ, քաղաքացիներ, բժիշկներ,
Բժիշկ Վահրամ Անդրեասյանը մայիս ամսվանից կանցնի իր բնականոն աշխատանքին: Չնայած ես շատ կխնդրեմ մեր հարգելի իշխանություններին, ղեկավարությանը, որ նա անհապաղ գործի անցնի` հաշվի առնելով, որ նա մեծ վաստակ ունի բժշկության մեջ:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ընկերներին, բժիշկներին և պարզապես քաղաքացիներին նրա համար, որ իմ կողքին էին, իմ խնդրանքին հորդորին, պահաջին այդքան սրտացավ և օպերատիվ կերպով արձագանքեցին:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանին, Երևանի «Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանին: Խնդրանք և պահանջ ունեմ բոլորին` եկեք հարգենք միմյանց այս կյանքում, բոլորս էլ կարող ենք սխալվել. մի թշնամացեք բժիշկների հանդեպ: Ես միշտ իմ կոլեգաների կողքին եմ լինելու և բուռն ձևով քննադատելու եմ բժիշկներին վարկաբեկողներին` լրատվական և տարբեր միջոցներով: Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ: Արձագանքը եղել է անձամբ իմ և իմ մի քանի տասնյակ կոլեգաների կողմից:
Հարգանքներով` Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ` Արամ Աշոտի Սարգսյան»: