Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 18-19-ը Պուտինի այցն Ադրբեջան նշանավորեց Մոսկվայի բազմամյա քաղաքականության արդյունքը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ընդհանրապես հետխորհրդային տարածքում: Իսկ այդ արդյունքը ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանի քաղաքական ձեռքբերումն է, որն ամրապնդում է նրա անվտանգությունը։
Եթե վերլուծենք, թե ինչից են սկսվել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերույոթւնները եւ ինչի են դրանք հասել 2024 թ-ին, ապա անաչառ դիտորդի համար հասկանալի կդառնա Ռուսաստանի հաջողությունն ադրբեջանական ուղղությամբ։ Իսկ որպես ելակետ պետք է վերցնել Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանը եւ ադրբեջանի հանրապետության ստեղծման գործընթցը։ Սկզբում Խորհրդային ադրբեջանում իրավիճակն այնքան կրիտիկական չէր, որքան միութենական որոշ այլ հանրապետույոուններում։ Ի տարբերություն Վրաստանի եւ Հայաստանի՝ Խորհրդային ադրբեջանը մասնակցել է 1991 թ-ի մարտի 17-ի համամիութենական հանրաքվեին, ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների, 93,3% - ը քվեարկել է ԽՍՀՄ-ի պահպանման օգտին: Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանական հասարակութունը մինչ օրս բացասական է գնահատում խորհրդային բանակի գործողությունները Բաքվում 1990 թ-ի հունվարի 20-ին։ Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի պարտությունից հետո Ադբեջանը ուղղություն վերցրեց ԽՍՀՄ-ից դուրս գալու համար: Կարեւորն այն է, որ 1991 թ-ի հոկտեմբերի 18-ին ընդունված «ադրբեջանի հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում Ռուսաստանը եւ ՌԽՖՍՀ-ն մեղադրվում էին Ադրբեջանին բռնակցելու մեջ: Ընդհանուր առմամբ, նույնիսկ Այազ Մութալիբովի նախագահության ժամանակ այնտեղ գերակշռում էր Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքը։ Հիմա արդեն ոչ բոլորն են հիշում, բայց Ադրբեջանում հարձակումներ են եղել ռուս զինվորականների վրա, որոնց արդյունքում Ռուսաստանն անդառնալի կորուստներ է կրել։ Հայտնի է՝ 1992թ.հունվար - մարտ ամիսներին ԱՊՀ զինված ուժերի 4-րդ համազորային բանակի վրա կատարվել է 85 հարձակում, որի արդյունքում ոչնչացվել է համազարկային կրակի 4 ռեակտիվ կայան, 14 տանկ, 96 հետեւակի մարտական մեքենա, 45 զրահափոխադրիչ եւ զրահապատ հետախուզական եւ պարեկային մեքենա, 2929 միավոր հրաձգային զենք, 836 ավտոտրանսպորտային միջոց: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հափշտակությունները ազդել են նաեւ Կասպյան նավատորմի վրա, որը կորցրել է 250 միավոր հրաձգային զենք եւ 50 միավոր ավտոտրանսպորտ:
Թվում էր՝ էլ ի՞նչ կարող է ավելի վատ լինել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների համար։ Կյանքը ցույց տվեց՝ դեռ ինչպես կարող է: 1992 թ-ին Ադրբեջանի նախագահ դարձած Աբուլֆազ Էլչիբեյը՝ նախկին այլախոհ եւ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդներից մեկը, ցույց տվեց՝ որն է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամենացածր կետը։ Էլչիբեյը ոչ միայն կողմնորոշվում էր դեպի արեւմուտք եւ Թուրքիա, այլեւ բացահայտ իրեն ներկայացնում էր որպես Ռուսաստանի թշնամի, առանց որի, ինչպես կարծում էին Բաքվում, Հայաստանը ռազմական հաջողությունների չէր հասնի ղարաբաղյան հակամարտությունում։ ԱԺԿ-ի եւ «Մուսավաթի» կառավարման տարիներին Ադրբեջանը ոչ միայն հասավ ռուսական զորքերի դուրսբերմանը, այլեւ ամեն կերպ հրաժարվեց ԱՊՀ-ի գործունեությանը մասնակցելուց։ Էլչիբեյը եւ նրա շրջապատը բացահայտ աջակցություն են հայտնել Չեչնիայի Իչկերիայի Հանրապետությանը։ Ջոհար Դուդաեւի հանդեպ իր տրամադրվածությամբ հատկապես աչքի էր ընկնում Ադրբեջանի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովը։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ 1992-1993թթ իչկերցի զինյալները մասնակցել են ղարաբաղյան առաջին պատերազմին Ադրբեջանի կողմից Нужны ли Азербайджану чеченские боевики? / СНГ / Независимая газета (ng.ru)։
Ադրբեջանում նախկին նացիոնալ-կոմունիստ Հեյդար Ալիեւի իշխանության գալը փոքր-ինչ բարելավեց Մոսկվայի հարաբերությունները Բաքվի հետ, բայց լիովին չվերացրեց լուրջ տարաձայնույոթւնները: Մի կողմից, 1993ին Անդրկովկասյան երկիրն անդամակցեց ԱՊՀ - ին, իսկ 1997 թ-ի հուլիսի 3-ին Ալիեւ ավագի Ռուսաստան կատարած առաջին այցի ժամնակ ստորագրվեց բարեկամության, համագործակուցթյան եւ փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրը։ Մյուս կողմից, 1997ին Ադրբեջանը Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ միասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում ստեղծեց ՎՈՒԱՄ կազմակերպությունը (1999-2005): ՎՈՒՈՒԱՄ - ն անվանվել է դրանում Ուզբեկստանի մասնակցության պատճառով), որը ստացել է ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն՝ ՎՈՒԱՄ անվանումը։ Այս կազմակերպությունն ի սկզբանե ունեցել է հակառուսական բնույթ եւ ԱՊՀ-ի մի տեսակ մրցակից է եղել։ Բացի այդ, միանշանակ չէր նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը չեչենական առաջին պատերազմի ժամանակ։ Ի տարբերություն Էլչիբեյի՝ Ալիեւ ավագը բացահայտ աջակցություն չի հայտնել Իչկերիային։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք իրենց հայացքներով մոտ են ԱԺԿ-ին եւ «Մուսավաթին», մասնակցել են մարտական գործողություններին դուդաեւների կողմից։ 1995ին Բաքվում բացվեց Իչկերիայի մշակութային կենտրոնը Чеченское представительство в Баку никто не закрывал – Газета Коммерсантъ № 196 (2565) от 28.10.2002 (kommersant.ru)։ Նույնիսկ չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական մամուլը նշում էր Ադրբեջանի դիրքորոշման ոչ միանշանակ լինելը, որտեղ 2000 թ-ի փետրվարին Բաքվի հիվանդանոցներում բուժում էին ստանում իչկերցի գրոհայինները։ Իսկ 2000 թ-ի մայիսի 16-ի տվյալներով անդրկովկասյան հանրապտությունում բուժվում էր ավելի քան 100 զինյալ։ Ինչպե՞ս Մոսկվան ու Բաքուն այդ շրջանում կարողացան խուսափել ճգնաժամից։ Այս գործում վաստակը պատկանում է Պուտինին, ով 2001ի հունվարին այցելեց Բաքու եւ կարողացավ փոխզիջման հասնել խնդրահարույց հարցերի՝ մասնավորապես Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ: Բացի այդ, Ադրբեջանի դիրքորոշման վրա ազդել են նաեւ Ռուսաստանի հաջողությունները Հյուսիսային Կովկասում ահաբեկչության դեմ պայքարում, ինչը չի եղել Բորիս Ելցինի օրոք։ Եվ ահա այս ֆոնի վրա Ադրբեջանը 2001ին սկսեց աջակցել Ռուսաստանին ավազակախմբերի մասնակիցներին բռնելու հարցում Схвачены боевики из банд Басаева и Ахмадовых — РБК (rbc.ru) Чеченские боевики лечатся в Азербайджане: Россия: Lenta.ru Чеченские боевики все-таки лечатся в Баку – Газета Коммерсантъ № 32 (1917) от 25.02.2000 (kommersant.ru)։ 2001-2024թթ. ընկած ժամանակահատվածը կարելի է անվանել մի ժամանակաշրջան, երբ Ռուսաստանը երկար ժամանակ աշխատել է, որպեսզի Ադրբեջանը չվերածվի ոչ բարեկամական երկրի, ինչպես դա տեղի ունեցավ ՎՈՒԱՄ-ի երեք այլ երկրների հետ: Ռուսաստանի նախագահի այս այցը նույնպես բազմամյա գործունեության արդյունք է։ Օգոստոսի 19-ին հրապարակվել է երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը (սա կողմերի ստորագրած 7 համաձայնագրերից մեկն է Совместное заявление Президента Российской Федерации В.В.Путина и Президента Азербайджанской Республики И.Г.Алиева • Президент России (kremlin.ru))։ Այս հայտարարության մեջ կար 10-րդ կետը, որն ասում է․ «Կողմերը մտադիր են շարունակել ակտիվ փոխգործակցությունը Կասպից ծովում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին 2018 թ-ի կոնվենցիային եւ դրանում ամրագրված սկզբոնքներին համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով․․․․»։ Մինչդեռ Կասպից ծովի կարգավիճակը քիչ նշանակություն չունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մերձկասպյան այլ պետությունների համար։ Կասպից ծովը նույնպես կարող էր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ առճակատման պատճառ դառնալ։ Սակայն, տեսնում ենք, երկու երկրներն էլ կարողացել են համաձայնության գալ։ Ավելին, ըստ Ալիեւի, կողմերը պայմանավորվել են համատեղ պայքարել Կասպից ծովում բնապահպանական աղետի դեմ: Չի կարելի անցնել նաեւ այն փաստի կողքով, որ ՎՈՒԱՄ-ի բոլոր երկրներից միայն Ադրբեջանը կարողացավ Ռուսաստանի հետ պհպանել համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում շատ բարձր մակարդակով։ Իլհամը, որի հետ Պուտինը քննարկել է ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, շահեկան վիճակում է հայտնվել՝ համեմատած Կիեւի ուզուրպատոր Զելենսկու, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որոնց հետ Ռուսաստանը չի կարողանա եւ չի ցանկանա քննարկել նման վիթխարի նախագծերի իրականացումը։ Իսկ չէ՞ որ, ինչպես տեսանք, 1990-ականների սկզբին Բաքուն կարող էր գնալ նույն ճանապարհով, ինչ Թբիլիսին, Քիշնեւը եւ Կիեւը։ Եվ դժվար թե այդ դեպքում Ռուսաստանի նախագահը, գտնվելով Ադրբեջանում, խոսեր ավելի քան 4 մլրդ դոլարի չափով ռուսական օտարերկրյա ուղղակի ներդրումների, ռուսական կապիտալով ավելի քան 1270 ձեռնարկությունների, առաջին կիսամյակում երկրների միջեւ ապրանքաշրջանառության 17% աճի, էլ չենք խոսում ավտոմեքենաների համատեղ արտադրւթայն մասին։ Ալիեւ կրտսերն էլ այդ մասին շատ լավ գիտի։ Այս տարվա ապրիլի 23-ին միջազգային համաժողովի ժամանակ նա անկեղծորեն հայտարարեց այդ մասին: «Մեզ հաջողվել է մշակել համագործակցոթյան այնպիսի ձեւաչափ, որը փոխշահավետ է։ Կան որոշակի ֆոբիաներ, կարծրատիպեր, քարոզչություն։ Բայց ես կարծում եմ՝ Ադրբեջանի դեպքում երեւում է, որ այդ ամենը չափազանցվծ է։ Պաշտպանել իր ինքնիշխանությունը, իր անկախությունը ոչ միայն ձեւականորեն, այլեւ իրատեսորեն, իր անկախ քաղաքականությունը՝ միեւնույն ժամանակ մնալով Ռուսաստանի հետ լավ հարաբերությոնների մեջ, հնարավոր է։ Դա բացարձակապես հնարավոր է: Պարզապես նայեք ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Ի դեպ, մենք դա էլ ենք քննարկել։ Նախկին ԽՍՀՄ-ում դեռ շատ ժողովուրդներ կան, որոնք էթնիկ կամ դավանաբանական հատկանիշներով ավելի մոտ են Ռուսաստանին։ Բայց համեմատեք նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ»։ Հասկանալի է՝ Ռուսաստանին ազգային եւ դավանաբանական հատկանիշով մոտ երկրներ ասելով Ադրբեջանի նախագահը հաստատ ի նկատի ուներ ՎՈՒԱՄ-ի երեք երկրները։ Բայց ինչո՞ւ այդպես եղավ։
Ամեն ինչ տարածքային եւ ազգային հակամարտությունների մասին է։ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրում բնակչութոյւնն ի սկզբանե դեմ էր ԽՍՀՄ փլուզմանը։ Ավելի ուշ նրանք այսպես թե այնպես ապացուցեցին իրենց ցանկությունը, եթե չմտնեն Ռուսաստանի կազմի մեջ, ապա նրա հետ սերտ միության մեջ լինեն։ Դրա օրինակը Աբխազիան է, որն օգտագործում է ռուսական ռուբլին որպես ազգային արժույթ (էլ չեմ ասում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին): Հարավային Օսիայում, ընդհանուր առմամբ, տարածված է Ռուսաստանի սահմաններում հյուսիսային օսերի հետ վերամիավորվելու գաղափարը: Պատահական չէ, որ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը օգոստոսի 19-ին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է․ «Ռուսաստանի կամում լինելը օս ժողովրդի դարավոր երազանքն է» «Вступление в Союзное государство — один из наиболее перспективных вариантов для Цхинвала» | Статьи | Известия (iz.ru) Ինչ վերաբերում է Մերձդնեստրին, ապա 2006 թ-ի սեպտեմբերի 17-ին հանրաքվեի ընթացքում 97,1% - ը քվեարկել է անկախության եւ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։ Եթե խոսում ենք Սեւաստոպոլի, Ղրիմի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի մասին, ապա տեղի ռուս եւ ռուս բնակչությունը հասավ իր նպատակին՝ տարածքների հետ միասին վերադառնլով Ռուսաստան:
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում նման բան չի եղել։ ԼՂՀ-ում Ադրբեջանի նման բացասական էին գնահատում ուշ Խորհրդային Միության ուժային գերատեսչոթույնների գործողությունները։ Բացի այդ, Ղարաբաղյան շարժումն ինքնին ուղղված էր ԽՍՀՄ-ից անջատվելուն եւ հետագայում Ռուսաստանից հեռանալուն։ Այս իմաստով Հայաստանի ներկայիս վարչապետը գաղափարական ժառանգորդն է այն կերպարների եւ քաղաքական ուժերի, որոնք անցյալ դարավերջին քարոզում էին Հայստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու օգտին: Պատահական չի կարելի անվանել նաեւ այն, որ բուն ԼՂՀ-ում մինչեւ 2023 թ-ի սեպտեմբերը նույնպես կային հակառուսական գործունեությամբ զբաղվող փաշինյանականներ։ Վերջապես, զգալի նշանակություն ունի հասարակության կողմից որոշակի նարատիվների ընկալումը։ Որքան Ադրբեջանում էին ընկալում ռուս-հայկական դավադրության մասին նարատիվը, նույնքան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում էին նրանք, ովքեր հավատում էին փաշինյանականների կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ Հայաստանի բնակչության եւ ղարաբաղցի հայերի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական դավադրության մասին։
Փաշինյանականներն ու նրանց արեւմտյան կուրատորները Ղարաբաղում մտածում էին Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական ծուղակ սարքել՝ փորձելով հրահրել նրա բախումն Ադրբեջանի հետ։ Նրանց մոտ դա չի ստացվել։ Մոսկվան կարողացել է Բաքվի հետ պայմանավորվել ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման շուրջ։ Դրանով Ռուսաստանը խուսափեց Անդրկովկասում նոր տարածքային հակամարտության մեջ ներքաշվելուց։ նիկլորի մյուս մտահղացումներից, ինչպիսիք են Զվարթնոց օդանավակայանից եւ հայ-ադրբեջանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերումը, նույնպես մեծ մասամբ կտուժի հենց Հայաստանը, որը խաղաղության պայմանագիր չունի Ադրբեջանի հետ։ Ի՞նչ ունենք եզրագծում։
Արդյունքեւմ ունենք հետխորհրդային տարածքի համար եզակի իրավիճակ։ Ռուսաստանը եւ նրա ղեկավարությունը, մասնավորապես՝ Պուտինը, կարողացել են ավելի քան քսան տարվա ընթացքում բարելավել հարաբերույոթւններն Ադրբեջանի հետ։ Այս քաղաքականության արդյունքն այն էր, որ երկիրը, որը բոլոր հնարավորություններն ուներ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի թշնամիներից մեկը դառնալու համար, 2024 թ-ին դարձավ ՎՈՒԱՄ-ի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ պահպանում համագործակցության բարձր մակարդակ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, ինչն այդքան անհրաժեշտ է Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցների պայմաններում։ Դրանով Ռուսաստանին հաջողվել է վերացնել ՎՈՒԱՄ-ի մոնոլիտայնությունը, որում Ադրբեջանը կարծես միակ համեմատաբար հաջողակ երկիրն է։ Ադրբեջանի ղեկավարությունը նախորդ տարիներին կարողացել է գերազանցել ՎՈՒԱՄ-ի մյուս երկրներին ինչպես Ռոսստանի հետ հարաբերությունների, այնպես էլ տարածքային հակամարտությունների լուծման ոլորտում։ Միրչա Սնեգուրի, Էդուարդ Շեւարդնաձեի, Միխեիլ Սաակաշվիլիի, Պյոտր Պորոշենկոյի եւ ուզուրպատոր Զելենսկու ֆոնին, որոնք միաժամանակ փորձում էին ուժով լուծել տարածքային հակամարտւթյունները եւ թշնամանալ Ռուսաստանի հետ, Ալիեւ կրտսերը նման է քաղաքական գործչի, որը փորձ է քաղում ուրիշների սխալներից։ Համենայնդեպս, այն, որ ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո Մոսկվան եւ Բաքուն շարունակում են բարձր մակարդակի համագործակցությունը, կարելի է ձեռքբերում համարել։ Համենայնդեպս, Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների դեպքում Ռուսաստանի համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել Ուկրաինայի զինված ուժերին, հետեւել Վրաստանի հասարակական-քաղաքական իրավիճակին եւ աչք փակել Մերձդնեստրի վրա, որը ոսկորի պես կանգնած է Ռումինիայի, մոլդովացի ունիոնիստների եւ ուզուրպատոր Զելենսկու կոկորդում։
Պյոտր Մակեդոնցեւ
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի