|
Փոխարժեքներ
23 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Մեզնից ոչ ոք երբևէ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը կուզենա մեզնից մեզ գողանալ։ Այս մարդը դա է ուզում․ ուզում է մեր ինքնությունը մեզնից գողանալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Դալարիկում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
«Չպետք է թույլ տանք։ Հունիսի 7-ը շատ լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք բոլորս միասին կասեցնել այս աղետը։
Պատկերացնո՞ւմ եք՝ արդեն ութ տարի է անցել, ութ տարի է այս մարդիկ իշխանության են, բայց ամեն ինչ, ընդհուպ մինչև ասֆալտի քանդվելը, գցում են նախկինների վրա։ Ասում են՝ նախկիններն են մեղավոր։
Հիմա ձեր համայնքներում գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների 90 տոկոսը հենց այն «նախկիններն» են, որոնց պատճառով, որոնցից դժգոհ լինելով, ժողովուրդը իշխանափոխություն իրականացրեց։ Այդ մարդկանց այսօր հավաքում են, քեֆեր անում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։