կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 09:01
Քաղաքական

«Ժառանգություն»-ում դարձյալ անհամաձայնություններ են. «Հրապարակ»

«Ժառանգություն»-ում դարձյալ անհամաձայնություններ են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ «Ժառանգությունում» կրկին աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Օմբուդսմեն չդարձած Զարուհի Փոստանջյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում Հրազդանի ընտրություններում ՀԱԿ-ի և «Ժառանգության» պահվածքին, երբ վերջիններս հանձնաժողովներում իրենց տեղերը չեն տալիս «Քաղաքացիական պայմանագրին»։ «Ես կարող եմ միայն մեր մասով ասել, նման հարց մեր կուսակցության վարչությունում չի քննարկվել»։

 Հայտնեք Ձեր անձնական տեսակետը, և ապա՝ Արմեն Մարտիրոսյանն արդեն իսկ ասել է՝ չենք տա։ «Էդ հարցերով Արմենն է պատասխանատուն, երևի դրա համար, սակայն պաշտոնապես դա չի քննարկվել»։ Իրավունք ունե՞ր նա նման բան ասելու, առանց քննարկման։ «Չէ, չուներ, բայց պատասխանատուն ինքն է, ապաև՝ մենք մեր տեղերը որևէ մեկին չտալու որոշում ունենք, եթե տեղերը բաց են մնում, օրինակ՝ հանրաքվեի ժամանակ 120 տեղ բաց էր, կային մարդիկ, որոնք առաջարկեցին լրացնել, մենք հրաժարվեցինք»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։