|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` ժամը 13-ին, պետք է կայանար «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում պետք է որոշ խնդիրներ հստակեցվեին, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվում է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նշեց, որ նիստը հետաձգվում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստանում չլինելու պատճառով: «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում կլինի, այդ ժամանակ էլ կկայանա վարչության նիստը»,- ասաց նա` հավելելով, որ վարչության նիստից հետո կա'մ ասուլիս կլինի, կա'մ հայտարարություն կտարածվի:
Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգության» վարչության նիստը պետք է գումարվեր` «Ժառանգության» անդամների միջև խնդիրները հստակեցնելու նպատակով: Իսկ խնդիրներն ու հակասական հայտարարություններն առաջացան այն ժամանակ, երբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը որոշեցին գնալ Բաղրամյան 26` հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ և քննարկելու սահմանադրական փոփոխությունների գործընթացը: