Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժառանգություն»-ում տեղյակ չեն, թե ինչու է Ռուբեն Հակոբյանը խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու որոշում կայացրել։
Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մամուլից է տեղեկացել և շտապել է Ազգային ժողով՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։
ԱԺ-ում փակ խորհրդակցություն եղավ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի միջև: Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առայժմ վերջնական պատկերացում չունի, թե ինչու է Ռ․ Հակոբյանը նման որոշում կայացրել՝ ընդգծելով, որ պետք է անպայման զրուցի նրա հետ։
Մարտիրոսյանի խոսքով՝ Հակոբյանի որոշումն իր համար անակնկալ էր, քանի որ նման հարց կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Հովհաննիսյանի հետ Արմեն Մարտիրոսյանը չի զրուցել և չգիտի՝ նա տեղյակ է, թե` ոչ։
Հավելենք, որ ԱԺ նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը Ռուբեն Հակոբյանի հրաժարականի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չարեց։ Պարզ չէ, թե ինչու, քանի որ Հակոբյանն արդեն ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ հրաժարվում է խմբակցության ղեկավարի պաշտոնից: