Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակը» գրում է. «Ժառանգությունը» մասնակցելու է Ծառուկյանի մոտ կայացող հանդիպումներին, հրավերն ստացե՞լ եք, եթե այո, ե՞րբ է այն տեղի ունենալու՝ հարցրինք Աժ «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանին։ «Մենք, այո, հանդիպելու ենք, այս պահին քննարկվում է «երբ»-ի և «որտեղ»-ի խնդիրը»։ Ձեզ համար էակա՞ն է որտեղ, չե՞ք ուզում գնալ «կանյաչնի»։ «Չեմ կարծում, թե դա այդքան էական է»։ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը։ «Մենք քննարկում ենք նաև հանդիպման ձևաչափը»։ Էն անգամ՝ նախագահական ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին հրավիրեց, դուք ելաք-գնացիք «կանյաչնի»։ Փաստորեն, դո՞ւք եք գնում, Ծառուկյանը չի՞ գալիս։ «Որևէ լուրջ բան չեմ տեսնում այդտեղ, զուտ տեխնիկական պահ է»։ Կարծում եք կկոնսոլիդացվե՞ք իրենց հետ։ «Կարծում եմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։