Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում լրագրողների հետ հերթական զրույցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, վստահեցրեց, որ «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը հավաքական ցուցակ է, եւ իրենք միակն են, որ վեր են կանգնել նեղ կուսակցական շահերից:
«Մենք պատրաստ ենք ծառայել, պատրաստ ենք Երեւանը դարձնել քաղաքացիներին պատկանող Երեւան, ուր թե' հինն է պահպանվում եւ թե' ճաշակով նորն է կառուցվում`ամբողջացնելով հինը: «Բարեւ, Երեւանն»-ն ինքը կներկայացնի իր ծրագիրը, բայց ես վստահ եմ, որ սա հաղթական ցուցակ է»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա համաձայն չէ այն տեսակետին, որ ընտրություններին ոչ իշխանական ուժերի միասնական ցուցակով հանդես չգալու պատճառն ամբիցիաներն էին: Հովհաննիսյանը թեեւ չի հերքում, որ ամբիցիաներ ունեն բոլոր ուժերն էլ, բայց վստահեցնում է, որ «Ժառանգության» մոտ դրանք ամենանվազն են, ուրիշների մոտ` գուցե շատ: Նա հայտարարեց, որ «Ժառանգությունը», որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը:
«Եվ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչեւ վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար»,- նշեց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում պետք է ունենան բոլոր համապատասխան կադրերը` հաղթանակը դե յուրը արձանագրելու համար: