Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից ներկայացված` «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին դիմեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ նշեց, որ այս նախագիծն իրեն ակամայից մանկությունն է հիշեցնում, ապա նշեց. «Հիշեցի, երբ հեռուստացույցով նայում էի «Время»-ն ու տեսնում, թե ինչպես է Բրեժնևը հերթական հանքափորի կրծքին կախում հերթական մեդալը»:
Ըստ պատգամավորի` իր համար անհասկանալի է նման առաջարկի մոտիվացիան: «Ի՞նչ է, շինարարները բողոքել են, ասել են` բոլորն ունեն վաստակավորի կոչում, մենք՝ ո՞չ: Այս ամենից սովետիզմի տգեղ հոտ է գալիս: Կոչումներն ընդհանրապես պետք է վերացնել, ու պետք է առաջնորդվենք բոլոր քաղաքակիրթ երկրների տարբերակներով»,- ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե այդպես է` եկեք նաև վաստակավոր միջատաբանների կոչում էլ սահմանենք, քանի որ դա ևս շատ կարևոր մասնագիտություն է: