կարևոր
3943 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 11:34
Քաղաքական

Ժողովրդական ու վաստակավոր կոչում ունեցողնե՞րն են խաթարում հանրային համերաշխությունը․ Գալստյան

Կարդում եմ այս տողերը եւ մտածում՝ արդյո՞ք այս խեղճ 18 ժողովրդական եւ 1000 պատվավորները պիտի խաթարեն հանրային համերաշխությունը։ Ուղղակի անհարմար է, անհարմար է այս մակարդակի օերնսդրական փոփոխություն բերել խորհրդարան։ Այս մասին ելույթում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Թույլ տվեք ասելու, որ անհատի հեղինակությունն ու ազգային էլիտաները ձեզ պետք չեն։ Չի՛ կարելի ամեն ինչ տանել նյութականի դաշտ, պարգեւավճար, պարգեւավճար։ Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու եւ ամեն ինչ քանդիչ, զրո կետից սկսելու վարքագծի հետ։ Պատմությունը կարձանագրի, թե այս վաստակավորներն ու ժողովրդականներն ինչ հետագիծ են թողնում եւ ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը։

Մանրամասն՝ տեսանյութում