|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կարծում եմ՝ կարևոր նախագիծ է քննարկվում։ Խնդիրն այնպես չէ, որ նոր է առաջացել, խնդիրն, իրոք, կար, բայց այս նախագծով ավելի կիրառական նշանակություն է ստանում․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
«Համապարփակ կարգավորումը խիստ անհրաժեշտ է, որ լինի այս առաջարկության հետ, ոչ թե դրանից հետո, որովհետև ինչի՞ սպասենք, օրինակ՝ աշխատողներն աշխատանքից ազատվեն պարզ պատճառով, որ մենք փաստացի չունենք ամբողջական կարգավորում: Խնդիրը հետևյալն է, երբ բյուլետեն է գնում աշխատողը, փաստացի կարող է դա տևել մինչև նրա հաշմանդամության մասին փորձաքննությունը, և դա տևում է երեք ամիս»,- նշեց նա:
Ավելին՝ տեսանյութով: