Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ամաչում է, որ հայ է, երբ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում են տալիս: Այսօր նա լրագրողներին ասաց, որ մեր պատգամավորների մեծ մասը Ջմբռլախ գյուղից է, և արվեստում իրական արժեքները չեն տարբերում աղբից: Մեզ մոտ, ըստ Ծատուրյանի, քաղաքակրթությունն է պակասել, արժեքային համակարգն անկում է ապրել, ու հիմա արժեքավոր է համարվում այն, ինչի վրա նախկինում չէիր էլ նայի:
«Բոլորը հիմա մի սկզբունքով են առաջնորդվում` երբ մարդուն ինչ-որ բանի մասին կարծիք ես հարցնում, ասում են` «լավն ա, ոչինչ», ու սա դարձել է չափանիշ: Մի լավ խոսք կա` լավ արվեստը թևեր է տալիս, վատը` սմբակներ: Հիմա մեզ մոտ սկբակները շատ-շատ են»,- ասաց նա:
Ծատուրյանը նշեց նաև, որ չի սիրում պաթոսը, սակայն սերիալների նկատմամբ իր դիրքորոշումը հստակ է` սերիալը փող աշխատելու միջոց է, ու, ըստ նրա, թող վերամբարձ չթվա իր կարծիքը, քանի որ իրականությունից չենք փախչի: «Ընկերներիցս մեկը լավ բնորոշեց սերիալային իրարանցումը` ասելով. «Է, թող նկարեն, որ դերասանները փող աշխատեն, բայց հետո այն ցույց չպետք է տան»: Բայց եթե արվեստը դարձավ միայն փող աշխատելու միջոց, այն կվերանա»,- ասաց նա: