կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 15:43
Քաղաքական

Որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր չկա. ՀՀԿ

Որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր չկա. ՀՀԿ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով` ցանկացած պատգամավոր ինքն է որոշում իր անելիքը: «Խմբակցությունն անելիք չունի, ցանկացած պատգամավոր ինքն է որոշում իր անելիքը»,- այսօր ԱԺ-ում, արձագանքելով հարցին, թե ի՞նչ անելիք ունի ՀՀԿ-ն, երբ կուսակցության պատգամավորներն իրենց կոռեկտ չեն պահում, ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ լեզվակռիվ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանի ու Կարեն Ավագյանի միջև, անգամ` հայհոյանքներ հնչեցին:

Ըստ Մելիքյանի՝ այստեղ անելիք ունեն պատգամավորներն իրենք, ոչ թե խմբակցությունը: Նրա բնորոշմամբ`պատգամավորներն իրենց կոռեկտ ու կարգավիճակին վայել պահվածքով պետք է հանդես գան:

Հարցին՝ եթե պատգամավորը չի կարողանում զսպել իրեն,  խմբակցությունը չպե՞տք է նրան «զսպաշապիկ հագցնի», Մելիքյանն արձագանքեց. «Չեմ կարծում որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր կա»:

ՀՀԿ-ականը նշեց նաև, որ, իր կարծիքով, պատգամավորների նման պահվածքը չի ազդելու կուսակցության վարկանիշի վրա:

Հարցին`ոչ կոռեկտ պահող պատգամավորները հնարավո՞ր է մյուս խորհրդարանական ընտրություններին չներառվեն ՀՀԿ ցուցակում, Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք ժողովրդին, ժողովուրդը պետք է որոշի՝ ով կլինի խորհրդարանում»: