Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին հարցրեց բանկերի տոկոսադրույքի իջեցման անհրաժեշտության մասին:
«Քաղաքացիներին շփոթության մեջ են դնում վարկերի տրամադրման ժամանակ հավելյալ ծախսերի մատուցումները, օրինակ, իմանալով, որ 10 տոկոսով վարկ է վերցնում, այլ հավելումներ են արվում, և տոկոսը գանձում են, ու այն ավելանում է, դրանով է նաև պայմանավորված, որ 200-300 տոկոս ավելանում է այն վարկի տրամադրած չափը, ինչ նախապես եղել է»,-ասաց Միհրան Պողոսյանը, ինչին ի պատասխան Գագիկ Մինասյանն ասաց, որ այսօր ևս այդպիսի չափորոշիչ համապատասխան օրենքում կա, բայց կարելի է մտածել չափորոշիչի ավելի հստակեցման մասին:
«Բայց չափազանց մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, հարաբերությունները պիտի շուկայական ձևով ընթանան. առանց լուրջ մրցակցային պայմանների ստեղծման, առանց ստվերի իրական կրճատման ու առանց տնտեսության մեջ մրցակցային պայմանների ստեղծման, չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ»,-ասաց Մինասյանը: նա նաև ընդգծեց, որ սպառողական վարկեր սովորաբար վերցնում են բավականաչափ ֆինանսական գիտելիքներ չունեցող մարդիկ. «Եվ մենք նրանց համար գրել ենք չափազանց հստակ կանոնակարգեր, որոնք միտված են այդպիսի շերտի համար ստեղծել ավելի կոմֆորտային պայմաններ, իսկ տնտեսավարողները տեղյակ են լինում սովորաբար»:
Միհրան Պողոսյանը պնդեց, որ բանկերի կարգը պետք է վերանայել, օրենսդրական զսպաշապիկ հագցնել բանկերին և որ կան անհեթեթ կետեր, որոնք բանկերը մտցնում են, ու մարդիկ դրանց տակ ստորագրում են: Գագիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ չի ցանկանում խորանալ այդ կետերի մեջ, սակայն կարծում է, որ մարդը եթե ստորագրում է որևէ թղթի տակ, անպայման պետքէ կարդա: