|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ: Ոստիկանության պետն անդրադարձավ հանդիպման նպատակին ու խնդիրներին: Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին: Ոստիկանության պետն ընդգծեց, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի հայտ բերել ոստիկանության նոր սերնդի խնդիրները, մտածողության կերպը, նաև խոչընդոտները, որ կարող են հայտնվել նրանց ճանապարհին:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց մշտական ինքնակատարելագործման, հանցավորության հակազդման գործին անմնացորդ նվիրվելու, փորձառու և երիտասարդ ոստիկանների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով նաև, որ պետք չէ վախենալ աշխատանքային վրիպումներից: Հանդիպման ընթացքում անկեղծ ու առարկայական երկխոսության առարկա դարձան գործնական պարապմունքների կազմակերպման սկզբունքները, անձնակազմերի բարոյահոգեբանական մթնոլորտի, կատարողական կարգապահության բարելավման, կադրային տեղաշարժի, սպասարկվող տարածքներում տարվող աշխատանքի և մի շարք այլ հարցեր, որոնք ոչ միայն օրախնդիր են, այլև ռազմավարական նշանակություն ունեն համակարգի արմատական բարեփոխման համար:
Ամփոփելով՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն հանգուցային ուղղությունները, որոնցով իրականացվելու է օպերատիվ ծառայությունների գործունեությունը և ներկայացրեց ծառայողների առաջնային խնդիրները: Խորհրդակցության ավարտին ըստ ստորաբաժանումների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: