|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրականացվում է Նիկոլի հերթական պահանջը` Հայաստանը դուրս է հանվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր երկրորդ նախագահը հարցազրույց կտա և Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ-ի ընդունվելիք հայտարարությունը упаковка կարվի Քոչարյանի ազդեցության համատեքստում ու հանրային-քաղաքական դիսկուրսը կրկին կնեղացվի «ներկա-նախկին» ֆորմատի մեջ:
Իշխանական խոսափողները վաղվանից կհեղեղեն եթերները և կսկսեն Հայաստանի և Արցախի հայության միջև ատելության և պառակտման հերթական արարը:
Ոգևորվողներն էլ կապրեն հերթական հիասթափությունը:
Ամանորյա հրավառությամբ ալիքը կմարի, իսկ հետևանքները կմնան:
Հ.Գ. Իրեն հարգող յուրաքանչյուր գործակալ-պրոյեկտ իր պարտքն է համարելու այսօր և վաղը մասնակցել «Արցախը Հայաստան չէ և վերջ» օպերացիայի լիարժեք իրականացմանը»: