|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ոստիկանության Երեւանի տարբեր բաժանմունքներ մարտի 15-ի երեկոյան շուրջ 120 թաղային հեղինակություններ և քրեական դեմքեր են տարվել: Այս մասին գրում է NEWS.am-ը: Եղել են նաեւ խուզարկվողներ, որոնց մոտ հայտնաբերվել է թմրանյութ և սառը զենք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ որևէ արտառոց բան չկա, քանի որ ոստիկանությունը նման միջոցառումներ մշտապես իրականացնում է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը պատերազմ է հայտարարում կրիմինալին: «Համակարգից դուրս են հանվում մարդիկ, ովքեր ինֆորմացիա են տալիս կրիմինալին»,- նշել էր նա՝ հավանաբար նկատի ունենալով վերջերս ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները: