Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ խորհրդարանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:
Նիստին ներկա են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդները, ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ։
Նիստի բացման խոսքում Սերգեյ Նարիշկինը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների մայրաքաղաքներում արտագնա նիստեր անցկացնելը դարձել է լավ ավանդույթ, նման նիստեր անցկացվել են արդեն Մոսկվայում, Մինսկում, Բիշքեկում, և հիմա` արդեն երկրորդ անգամ, հանդիպում են հյուրընկալ Երևանում:
Նարիշկինի խոսքով՝ ՀԱՊԿ ԽՎ-ն միշտ ձգտում է օրենսդրական դաշտում փոխգործակցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նա նշեց, որ այսօր կարևորագույն նշանակություն է ստանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, հանգամանք, որը շեշտադրվել է ՀԱՊԿ պետությունների նախագահների կողմից ՀԱՊԿ Խորհրդի վերջին նիստի ժամանակ` դեկտեմբերին:
«Եվ այսօր այդ հարցը կենտրոնական տեղում է լինելու: Դուք լավ գիտեք, որ փետրվարի 22-ին ՌԴ-ն և ԱՄՆ-ը համատեղ հայտարարությամբ հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այդ փաստաթղթի նպատակը, ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սիրիական հակամարտության կարգավորմանը նոր ազդակ հաղորդելն է, ընդ որում` ազդակներ՝ քաղաքական միջոցներով: Այսօր հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը, կան առանձին պայմանավորվածություններ, որոնք կարող են հարթակ հանդիսանալ Սիրիայում լիարժեք երկխոսության ծավալման համար, և միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի արմատախիլ անել այն բարբարոսական կազմավորումները, որոնք իրենց հռչակում են որպես Իսլամական պետություն:
Ներկայումս մտահոգիչ են Թուրքիայի կողմից Սիրիային ուղղված շարունակվող կրակահերթերը և Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են վիճակն այդ պայթյունավտանգ տարածքում ապակայունացնելուն: Եվ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով, միջազգային լարվածության օջախներին մոտ լինելով, հատուկ տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ-ում` հաշվի առնելով նրա փորձը, խորհրդարանական փորձը անվատանգության ապահովման գործում»,- ասաց Նարիշկինը:
Նա հավելեց, որ նախատեսել են կոնկրետ միջոցառումների փաթեթ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի կայունացման ու զարգացման համար, և վաղը` «Էրեբունի» օդանավակայան այցելելու ժամանակ, կծանոթանան Կովկասում ՀԱՊԿ պաշտպանական հնարավորություններին: