կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 22:51
Քաղաքական

«Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար նույնպես». Սերգեյ Նարիշկին

«Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար նույնպես». Սերգեյ Նարիշկին

Հունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրներից և Վրաստանից ժամանած շուրջ 150 երիտասարդի ողջունեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք բոլորս նույն գիտամշակութային, կրթական ժառանգության կրողներն ենք, ինչը կարող է Եվրասիական ինտեգրման կարևոր գործոն դառնալ»,- ասաց Գալուստ Սահակյանը։

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր. «Մեր ժողովուրդները կոչված են համատեղ ստեղծելու տնտեսական զարգացման հզոր կենտրոն, խոշոր տարածաշրջանային շուկա, որը կհամախմբի ավելի քան 170 միլիոն մարդու։ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար նույնպես։ Այս միության անդամ պետությունների համար ստեղծվում են սեփական տնտեսությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ»։

 

«Երիտասարդ Եվրասիա» համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Հնգօրյա համաժողովի ընթացքում «Россия сегодня» միջազգային ինֆորմացիոն գործակալության լրագրողները և ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի փորձագետներն անցկացնում են սեմինարներ, գործնական աշխատանքներ։ Նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Պետդումայի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: