Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել տարածաշրջանում COVID-19-ով վարակման եւ մահվան դեպքերի թվով 1 միլիոն մարդու հաշվով, վկայում են Worldometers-ի տվյալները:
Օգոստոսի 12-ի դրությամբ` 1 միլիոն բնակչի հաշվով վարակման դեպքերի թիվը 13.764 է կազմել, իսկ մահվան դեպքերի թիվը` 272 :
Հայաստանն առաջին տեղում է` 13.764 մարդ, Ռուսաստանը` երկրորդ (6185 մարդ), Իրանը` երրորդ (3967 մարդ), Ադրբեջանը` չորրորդ (3333 մարդ), Թուրքիան` հինգերորդ (2.894 մարդ), Վրաստանը` 320 մարդ:
1 միլիոն մարդու հաշվով մահվան դեպքերի թվով Հայաստանին հաջորդում են Իրանը (226), Ռուսաստանը (105), Թուրքիան (70), Ադրբեջանը (49), Վրաստանը (4):
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկրներից աշխարհում մահվան եւ վարակման դեպքերի թվով առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը (վարակման դեպքերի ընդհանուր քանակը 902 701, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 15 260) եւ Իրանը (վարակման դեպքերի ընդհանուր թիվը 333 699, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 18 988):
Ռեսուրսի տվյալներով` կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թվով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 53-րդ տեղը (վարակման 40.794 եւ մահվան 806 դեպք):