|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը չի բացառում, որ ԱՄՆ նախօրոք գիտեր, որ Սիրիայում պատրաստվում են քիմիական զենք կիրառել. հայտնում է РИА Новости-ն:
«Հիշո՞ւմ եք՝ մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում հայտարարություն հնչեց, համաձայն որի՝ վերջին կետը, որը կարող է ստիպել ԱՄՆ-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսել այդ երկրում քիմիական զենքի կիրառումը կլինի: Կարծում եմ, որ այդ ժամանակ ԱՄՆ-ը հստակ գիտեր, որ քիմիական զենքը Սիրիայում կկիրառվի»,- ասել է Նարիշկինը՝ բացելով Պետդումայի աշնանային նստաշրջանը:
«ԱՄՆ-ի նման դիրքորոշումը խոսում է նաև այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին հետևելը բացարձակ առաջնահերթություն չէ ԱՄՆ-ի համար»,- նշել է նա: