Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման զեկույց»-ում զբաղեցնում է 85-րդ տեղը` կիսելով այն Ալբանիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նախորդ տարվա համեմատ Հայաստանը 2 հորիզոնականով առաջ է անցել:
«Մարդկային զարգացման զեկույց 2015»-ում նշվում է, որ 2014 թվականի համար Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը կազմել է 0.733, կյանքի միջին տևողությունը` 74.7 տարի, կրթության միջին տևողությունը` 12.3 տարի, կրթության սպասվող միջին տևողությունը` 10.9 տարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտն ըստ գնողունակության համարժեքի` 8 հազար 124 դոլար:
Մարդկային զարգացման ամենաբարձր համաթիվը` 0.944, Նորվեգիայում է, որին հաջորդում են Ավստրալիան` 0.935, երրորդ տեղում է Շվեյցարիան: Ռուսաստանը և Բելառուսը կիսել են 50-րդ տեղը` 0.798 համաթվով, Վրաստանը` 76-րդն է 0.754 համաթվով, Ադրբեջանը`78-րդը` 0.751 համաթվով, Թուրքիան` 72-րդը` 0.761 համաթվով, իսկ Իրանը «Մարդկային զարգացման զեկույց 2015»-ում զբաղեցրել է 69-րդ տեղը` 0.766 համաթվով: