Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին իրավապաշտպանները մեղադրել են ագահության մեջ. նրանց տվյալներով` Լոպեսը մոտ 10 մլն դոլար է վաստակել «նախկին խորհրդային հանրապետությունների բռնապետերի ու խաբեբաների համար սերենադներ երգելով». գրում է The Hollywood Reporter-ը` վկայակոչելով Human Rights Foundation-ի զեկույցը: Մասնավորապես` հիշեցվում է Լոպեսի` վերջերս Թուրքմենստանի նախագահի համար տված համերգը, որի համար երգչուհին անգամ ներողություն է խնդրել:
Կազմակերպության տվյալներով` 2011-ի հուլիսին Լոպեսը 1 մլն դոլարով ելույթ է ունեցել ուզբեկ օլիգարխ Ազամ Ասլամովի որդու հարսանիքին, որի հյուրերից մեկը եղել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Ավելի վաղ երգչուհին 1,4 մլն դոլար է վաստակել ադրբեջանցի օլիգարխ, ռուսաստանաբնակ Թելման Իսմայիլովի ծննդյան օրը: Իսկ 2012-ի սեպտեմբերին Բաքվում 2,5 մլն դոլարով երգել է FIFA-ի ֆուտբոլային մրցաշարի բացմանը: Այդ նույն ժամանակ էլ Լոպեսը հանդիպել է Մեհրիբան Ալիեւայի հետ, որպեսզի պայմանավորվի Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ համատեղ երաժշտական փառատոն անցկացնելու մասին. միջոցառումը նախատեսված էր 2013-ի սեպտեմբերին, սակայն հետաձգվել է մինչեւ 2014 թվականը:
2012-ի հոկտեմբերին Լոպեսը ելույթ է ունեցել Բելառուսում, իսկ նոյեմբերին պետք է ելույթ ունենար ռուս պաշտոնյա Ալեքսանդր Յոլկինի ծննդյան օրվա միջոցառմանը, սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ պաշտոնյային ձերբակալել են կոռուպցիայի համար: