Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը լուծարվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
Նա նշեց նաև, որ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին առաջարկ է եղել մնալ և աշխատել թատրոնում` որպես դիրիժոր: Դուրգարյանը պետք է իր համաձայնությունը տար մինչև դեկտեմբերի 16-ը, սակայն նա որևէ գրություն չի ուղարկել թատրոն:
Թե ի՞նչ հիմքերով է լուծարվել այդ պաշտոնը, Գրիգորյանը դժվարացավ ասել:
Հարցին, թե իր` թատրոնում աշխատելու տարիներին եղե՞լ է ինչ-որ ժամանակ, երբ այդ հաստիքը կրկին լուծարվել է /Գրիգորյանն օպերային թատրոնում է աշխատում 1980-ականներից/, նա պատասխանեց` ոչ:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ դիրիժորի հաստիքը կրճատվել է, քանի որ այդ տեղի համար թեժ պայքար է ընթանում:
Դուրգարյանը օպերայի թատրոնի կառավարման և գեղարվեստական խորհրդի անդամ է: