Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ում տիրող իրավիճակին: Նրա խոսքով` այդ կուսակցությունում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, և դա չնկատելու համար պետք է առնվազն կույր լինել: «Ամեն դեպքում` կենդանի օրգանիզմում նման գործընթացները բնականոն են, և միակ բանը, որ մնում է ցանկանալ այդ ուժին, հաջողությունն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԲՀԿ-ին հաջողություններ մաղթելու հարցում ՀՀԿ-ն կամեցող է:
Ասուլիսին ներկա` նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն արձագանքեց Այվազյանի ասածներին և հայտարարեց, թե ՀՀԿ-ն այնքան «կամեցող» էր, որ կարողացավ հասնել ԲՀԿ առաջնորդի քաղաքական գործունեության դադարեցմանը։ «Դուք փչացրեցիք «Ժառանգության»-ը, բոլորին փչացրեցիք»,- ասաց նա:
Այվազյանը հակադարձեց` փչացող ապրանքն այսպես, թե այնպես պետք է փչանա։
Վարդան Բոստանջյանն ընդգծեց նաև, որ ԲՀԿ-ում ինքնամաքրման պրոցես է սկսվել, և հավելեց, որ այնտեղ շարունակում են մնալ քաղաքական դաշտում մեծ ավանդ ունեցող մարդիկ: «Մյուս կողմից` ակնհայտ է, որ որոշները ԲՀԿ-ում դիրքավորվելու, պորտֆելներ ստանալու հավակնություններ ունեին, ինչն էլ հակասությունների տեղիք պետք է տար»,- ասաց նա:
Հարցին՝ իրեն կրկին պատկերացնո՞ւմ է ԲՀԿ-ում, Բոստանջյանը պատասխանեց. «Բնական է, որ կցանկանամ լինել քաղաքական դաշտում և այդ քաղաքական ուժի կազմում: Ինչո՞ւ պետք է չցանկանամ, մանավանդ, որ կուսակցություններ փոխելու սովորություն չունեմ»: