Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Коммерсантъ-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է իր վերադարձին:
«Ես ընդգրկված կլինեմ քաղաքական գործընթացներում: Ի՞նչ ֆորմատով: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել ինչ-որ կուսակցությանը ցուցաբերվող աջակցություն, կարող է լինել անձնավորված և ոչ անձնավորված»,-նշել է Քոչարյանը:
Գնահատելով Հայաստանում տեղի ունեցածը` Քոչարյանն ասել է, որ տեղի ունեցավ իշխանափոխություն: «Կարծում եմ` Փաշինյանը զգացել է, որ կան հակաիշխանական տրամադրություններ, և ժամանակին գլխավորել է դրանք, ինչը հանգեցրեց իշխանափոխության: Դա տպավորիչ էր»,- նշել է նա:
«Սակայն գիտեք, որ հնարավոր է իշխանության գալ պոպուլիզիմի միջոցով, դա հեշտ է, սակայն դժվար է հեռանալ իշխանությունից պատվով և ռեալ արդյունքներով: 4 ամիսները ցույց տվեցին, որ դեռ բոլոր ուղղություններով խնդիրներ են կուտակվում: Եվ դա իմ` քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկն է»,- նշել է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` Նիկոլ Փաշինանը երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ այրվում է:
Խոսելով Նիկոլ Փաշինայնի արտաքին քաղաքական ուղեգծի մասին` Քոչարյանը խուսափել է անվանել այն արևմտամետ կամ ռուսամետ: Նա նշել է միայն, որ եղել են բոլորովին անընդունելի քայլեր, որոնք այժմ փորձում են ուղղել:
Քոչարյանի համար անհասկանալի է`ինչո՞ւ է Հայաստանի առաջին դեմքի մակարդակով մասնակցել Բրյուսելում ՆԱՏՕ-գագաթաժողովին: «Մասնակցություն` հանուն միջանցքներում ինչ-որ սելֆիների՞»,- ասել է նա:
Հարցին ի պատասխան` կա՞ն հարցեր, որոնցում իր և Նիկոլ Փաշինյանի հայացքները համընկնում են, Քոչարյանն ասել է. «Շատ հարցերում նրա դիրքորոշումն ինձ ընդհանրապես հայտնի չէ»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նրան «քաղաքական դիակ» է անվանել, Քոչարյանը պատասխանել է հարցով. «Այդ դեպքում ինչո՞ւ է պարոն Փաշինյանն այդքան անհագստանում, ինչո՞ւ են նրա բոլոր հանրահավաքները նվիրված իմ թեմային»: