Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմաթիվ դաշնակցական սփյուռքահայ գործիչների մուտք դեպի Հայաստան այս իշխանությունն արգելել է։ Արդեն 6 դեպք ունենք, սկսած ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանից և մեր այլ ընկերներից, ում մուտքը ՀՀ իշխանությունները Երևանի օդանավակայանում արգելում են։ Ի՞նչ է սրանով լուծում Փաշինյանը. այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Սփյուռքի հայտնի ՀՅԴ-ականների՝ հայրենիք մուտքի արգելքին, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Երկու հարց. նախ այս մարդիկ հիմնականում հայտնի են Սփյուռքում իրենց գործունեությամբ, ովքեր տարիներ շարունակ երկար հսկայական աշխատանքներ են իրականացրել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, աչքի են ընկել թուրք-ադրբեջանական դեսպանատների դիմաց ակցիաներով, ՀՀ, Արցախի իրավունքները պաշտպանելով։ Այս մարդկանց մուտքն արգելելով առաջինը Փաշինյանը ցանկանում է դուր գալ թուրքերին, քանի որ դա թուրքերի մշտական պահանջն է եղել։
Երկրորդ խնդիրը, որն ինքը ցանկանում է սրանով լուծել, սփյուռքահայ գործիչներին վախեցնել և ճնշել փորձելն է, ովքեր Սփյուռքում ակցիաներ են իրականացրել ապազգային քաղաքականությամբ հայտնի ՀՀ պաշտոնյաների դեմ», - նշեց է նա։