|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, մեր տեղեկություններով, մտադիր է լքել կուսակցության շարքերը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվելիք ԲՀԿ համամասնական ցուցակի պատճառով։
Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են պայքարել 2017-ի Աժ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ ԲՀԿ-ամերձ շրջանակների հավաստմամբ, առաջին հորիզոնականներում ընդգրկվելու հնարավորություն ունեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, գործարար պատգամավորներ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը։ Ու քանի որ ԲՀԿ-ի ընտրական հնարավորությունները մի քանի անգամ ընկել են և հասկանալի է, որ այս կուսակցությունը հաջորդ Աժ-ում չի ունենալու մեծ ընդգրկվածություն, նաև այս պատճառով են ԲՀԿ-ում ընթացող պառակտումներն ու այլ խմորումները։ Վ. Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում ըստ Էության չհերքեց, որ կուսակցությունում նման ներքին պայքար կա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։