Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Դեռ անցյալ շաբաթ «ՀԺ»–ին տված հարցազրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին, ասել էր, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է ակնարկելով Աբրահամ Մանուկյանին։ «Վիրահատական միջամտություններով կուսակցության ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին»,–ասել էր Զոհրաբյանը։ Երեկ Մանուկյանից այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Իսկ Նաիրա Զոհրաբյանը, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից, պատասխանեց. «Նման հարց ԲՀԿ–ում չի քննարկվել, բայց ես հստակ ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն և չեն կարոդ տեղ ունենալ մեր կուսակցության շարքերում։ Կոնկրետ Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ այս պահին դեռ նման հարց չի քննարկվել և ես նաև ասեմ, որ մենք ունենք աշխատակարգ բոլոր հարցերը քննարկել թիմով և բոլոր որոշումները կայացնել թիմով»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։