Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին, որպես դիտորդ, հետեւել էին նաեւ Հայաստանի ԿԸՀ անդամներ ու ԱԺ պատգամավորներ։
Պատգամավորներն ընտրությունների օրը ասուլիս էին հրավիրել` ներկայացնելու իրենց տպավորությունները: Նրանցից ամենաակտիվը` խոսելու առումով, ԲՀԿ կուսակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանն էր, ով Արցախում կայացած ընտրությունները համեմատում էր Ղազախստանում եւ Ռուսաստանում կայացած ընտրությունների հետ։
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ են տարբերվում ընտրական գործընթացները Արցախում եւ Հայաստանում, պատգամավորները պատասխանեցին, որ էական տարբերություններ չկան, բացի ավելի լավ կազմակերպվածությունից եւ ընտրացուցակների կազմումից։
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից մեկի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող, ՀՀ ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Արշակ Սադոյանը նշել էր, որ Ղարաբաղից կտանի չլցոնված քվեաթուփերը։ Լրագրողի` «իսկ դուք ի՞նչ կտանեիք ձեզ հետ Արցախից» հարցին ի պատասխան` Էռնեստ Սողոմոնյանը ցինիկաբար պատասխանեց. «Ձեզ»։
Ի դեպ, ՀՅԴ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, ընտրակաշառք չեն բաժանում: Այդ արտահայտությունը դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավորին, որն ասուլիսի վերջում լրագրողներին հորդորեց չհրապարակել այն։