|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գլխավոր դատախազից մերժված և վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի «քաղհալածյալի» կարգավիճակը դաս է եղել, և այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին. գրում է «Հրապարակը»:
«Հրապարակ»-ի հետ զրույցի ընթացքում ապարանցի Խաչատրյանն այնքան է խճճվել, որ մի շարք աբսուրդային հայտարարություններ է արել: Օրինակ` հորդորել է իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն այլևս «գոնե 2 ամիս քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որովհետև քաղաքական հետաքրքրություններ չունենք»:
Եթե քաղաքական գործընթացներին չեք մասնակցելու, ինչո՞ւ եք եկել ԱԺ արտահերթ նիստին, ԱԺ-ն ապաքաղաքական մարմի՞ն է: «ԱԺ-ն կառավարության կցորդն է»,- հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, փաստորեն, անթույլատրելի՞ է ԲՀԿ-ի պարագայում, Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն այսպիսով կկնքի իր մահկանացուն: «ԲՀԿ-ն կա և հավերժ է»,- հոխորտացել է նա, և լոնք-լոնք գրեթե վազելով ԱԺ միջանցքներով՝ մտել ԲՀԿ-ի կորպուս՝ ուղիղ իր կուսակից Արա Արամյանի աշխատասենյակը և փրկվածի պես աղաղակել` «Ահա պարոն Արամյանը, Ձեր բոլոր հարցերն ուղղեք իրեն»: