|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Մարտի 8-ի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել:
«Սիրելի կանայք,
Ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց:
Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման առաքելությունը, որը կատարում եք հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը:
Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում երջանկություն, առողջություն ու բարօրություն»: