Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի Ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող աշնարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 96 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով. հայտնում են քաղաքապետարանից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը ավանդական է դառնալու:
«Վարչական շրջաններ կատարած այցերի ընթացքում քաղաքապետի աչքից չվրիպեցին այն կազմակերպությունների տարածքները, որոնք, անկախ գործունեության տեսակից, բարեխղճորեն պահպանում են պարտադիր բարեկարգման նորմերը: Շնորհակալագրերի արժանացած կազմակերպությունների ցանկում են նաև պետական կառույցներ: Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է, որի նպատակը յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով Երևանը ավելի բարեկարգ դարձնելն է»,-նշել է Արայիկ Քոթանջյանն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կդառնան այլ օբյեկտների համար:
Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նշել են, որ քաղաքապետի ուշադրությունը հաճելի անակնկալ էր, նաև՝ պարտավորեցնող:
Նշենք, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացվող ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 4000 օբյեկտների հարակից տարածքներ բարեկարգվել ու կանչապատվել են, շուրջ 500-ում էլ համապատասխան աշխատանքներ են ընթանում: