|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ և հայտարարեց, որ չի կարողանում քիչ գումարով նվեր ընտրել իր սիրելի կնոջ համար: «Այս անգամ որոշել եմ ոսկյա իր նվիրել: Քիչ գումարով չի ստացվում»,- ասաց նա:
Հարցին` եթե մեծ սրտով մանուշակի փոքրիկ փունջ նվիրեք, նույնչափ սիրով չի՞ ընդունի Ձեր տիկինն այդ նվերը, Կարապետյանը պատասխանեց. «Դե, անպայման պետք է կից մի բան էլ նվիրեմ: Օրինակ` այս անգամ որոշել եմ ոսկյա իր նվիրել: Անցյալ տարի iphone եմ նվիրել»: Նա հավելեց, որ ինքը կողմնակից է, որ նվերը պիտանի լինի, կյանք է, ինչ էլ լինի, թող արժեքավոր լինի:
Մեր այն հարցին, թե մատուցման ի՞նչ եղանակ է ընտրում, գուցե երգո՞ւմ է, մանավանդ, որ ձայնային տվյալները թույլ են տալիս, Կարապետյանը պատասխանեց, որ նվերը մատուցելիս համբուրում է կնոջը: