Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրիտանական ընկերությունների աշխատակիցներն այս տարի, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ կվայելեն գործընկերների եւ հաճախորդների նվերները` Ծննդյան տոների կապակցությամբ: Բրիտանական The Telegraph-ի հաղորդմամբ` 2011թ. ապրիլի 1-ից կոռուպցիան սահմանափակող նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանցագործություն կհամարվի ֆինանսական կամ ոչ ֆինանսական ցանկացած պարգեւատրում, որը պաշտոնական իրավասության սահմաններից դուրս կգտնվի: Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը պաշտոնապես չի արգելում ընկերություններին նվերներ տալը, եթե դրանց արժեքը տեղավորվում է ներկայացուցչական ծախսերի "խելամիտ սահմաններում":
Հատկանշական է, որ պաշտոնյաները հստակ չափանիշներ չեն սահմանել նվերների արժեքի նկատմամբ` թողնելով դա հենց ընկերությունների հայեցողությանը: Սակայն, ըստ էության, հենց պաշտոնյաներին էլ իրավունք է վերապահվել` ստուգելու, թե արդյոք այդ նվերները կաշառք չեն հանդիսանում:
Ըստ Pricewaterhouse Cooper՛s-ի բրիտանական բաժնի իրավաբանական ուսումնասիրությունների ղեկավար Էդվին Հառլանդի` նման պայմաններում բրիտանացի գործարարներն արդեն "երկու անգամ" կմտածեն Ծննդյան տոների նվերներն ընդունելիս: "Այս տարին վերջին տարին է նվերների համար",- ասել է նա: Նրա խոսքով` ամանորյա նվերները չեն լինի իրավապահ մարմինների կողմից խախտումների որոնման առաջին առարկան, սակայն դրանց նվիրման պրակտիկան հաշվի կառնվի հակակոռուպցիոն ուսումնասիրությունների ընթացքում: Այդպիսով` Մեծ Բրիտանիայում ցանկացած նվեր` անգամ սպորտային միջոցառման տոմսը, կարող է գնահատվել որպես կաշառք:
Մինչդեռ Գերմանիայում, որտեղ ճգնաժամի ընթացքում ընկերությունները գործնականում զրոյականացրել էին կորպորատիվի հաշվին իրենց ծախսերը եւ անգամ դադարել էին նվերներ տալը, այս տարի Ծննդյան տոների բում են արձանագրել: Korn/Ferry International ընկերության` մոտ հազար ընկերությունների շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ խոշոր եւ միջին ընկերությունները զգալիորեն մեծացրել են կորպորատիվ երկույթների եւ իրենց աշխատակիցների նվերների ծախսերը: Օրինակ` կորպորատիվ միջոցառումների ծախսերն աճել են 10%-ով` 2009թ. համեմատ: Միաժամանակ` հարցված ընկերությունների 60%-ը որպես աշխատակիցների նվերների միջին գին նշել է $100-ը: Մյուս կողմից` աշխատակիցները գոհ են այսպիսի շռայլությունից: Ըստ հարցման արդյունքների` ընթացիկ տարում աշխատակիցների եւ ծառայողների ավելի մեծ հատված կայցելի կորպորատիվ միջոցառումների, քան անցյալ տարի: