|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Յունիբանկ»-ն իր ավանդատուների համար յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է նվերների խաղարկություն: Բանկն արդեն շնորհավորել է 9 ավանդատուների և նրանց հանձնել նվերները` Microsoft Lumia 640 հեռախոսներ: Յուրաքանչյուր խաղարկությանը, որին մասնակցում են տվյալ շաբաթվա ընթացքում բանկում 181 օր և ավելի ժամկետով նոր ավանդ ներդրած բոլոր ավանդատուները, բանկը խաղարկում է երեք հատ հեռախոս:
Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների խաղարկությունները «Յունիբանկը» նախատեսում է անցկացնել մինչև 31.07.2015թ. ներառյալ: «Յունիբանկ»-ի ավանդները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և կուտակելու արդյունավետ տարբերակ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկն առաջարկում է մինչև 16.1% տարեկան տոկոսադրույքով ավանդներ ՀՀ դրամի և 7.5% տարեկան տոկոսադրույք ԱՄՆ դոլարի դեպքում: