Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սույն թվականի փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին‚ որ 27.02.2016թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և բռնությունների կանխարգելման ստորաբաժանումների ներկայացուցիչները հաղորդման ստացման օրն այցելել են գիշերօթիկ հաստատություն:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատության տնօրենի‚ սոցիալական աշխատողների‚ ուսումնադաստիարակչական գծով մեթոդիստ-համակարգողի‚ ինչպես նաև հաստատության սաների հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ: