կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 12:59
Հասարակություն

ԱԻ նախարարը պարզաբանումներ է տվել` Վանի երկրաշարժի հետ կապված

ԱԻ նախարարը պարզաբանումներ է տվել` Վանի երկրաշարժի հետ կապված

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին խնդրեց որոշ տեղեկություններ հայտնել երեկ Արեւմտահայաստանի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ:

 

Նախարարը տեղեկացրեց, որ երեկ` նոյեմբերի 9-ին, Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, օջախը եղել է Վանում:

 

«ՀՀ տարածքում եղել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Դա հետցնցում է եղել»,- պարզաբանեց Ա. Երիցյանը:

 

Վարչապետը հետաքրքրվեց` այս անգամ ավերածություններ եղե՞լ են, ինչին նախարարը բացասական պատասխան է տվել:

 

Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ երեկ` Երեւանի ժամանակով 23 :23-ին, Վանում ուժեղ հետցնցում է գրանցվել` էպիկենտրոնում 7-8 բալ ուժգնությամբ: Րոպեներ անց` 23:30-ի սահմաններում գրանցվել է հաջորդ ցնցումը` 4.5 մագնիտուտով: Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում` Շիրակի մարզում 3 բալ, Երեւանում` ավելի թույլ ցնցումների տեսքով: