|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքներն անհիմն ազատելու վերաբերյալ։
Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երեւանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։
Հաշվի առնելով, որ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի համար ունի կարևորագույն նշանակություն՝ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից՝ առաջադրելով կոնկրետ հարցադրումներ: