|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
13 օր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց անձամբ ՄԻՊ-ը:
«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, որի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ են պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որոնք բարձրացվում են: Դրանք վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակի վատթարացմանը: Գույքի վրա դրված կալանքն ուղղակիորեն ազդում է լրատվամիջոցի գործունեության վրա: Բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի վերացման հարցը, սակայն դեռ պատասխաններ չենք ստացել իրավապահ մարմիններից», - մանրամասնեց Թաթոյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»: