Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ։
2016 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 07.25-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակչից ահազանգել է ստացվել , որ այրվում է նույն գյուղում գտնվող, Ա.Կախյանին պատկանող տունը։ Վերջինս Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016 թվականի փետրվարի 22-ից գտնվում է հետախուզման մեջ՝ սպանության մեղադրանքով։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը երկհարկանի է, այրվել է 2-րդ հարկի մի հատվածն իր գույքով:Նույն հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 0,5 լ տարողությամբ ապակյա շշով, բենզինի հոտով հեղուկ, քարի կտորներ, որոնցով ջարդվել են ննջարանի պատուհանները, իսկ առաջին հարկի պատի տակ` կտորե լաթերով փաթաթված փայտի կտորներ: 2-րդ հարկի միջանցքում` հայտնաբերվել են նաև այրված «РПК» տեսակի զենքի նմանվող մետաղյա իրան, 3 դատարկ պահունակ, 1 զսպանակ և ինքնաձիգի կրակված փամփուշտների 58 պարկուճներ: Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ (հրկիզման եղանակով գույքի դիտավորյալ ոչնչացում):
Նշանակվել են համալիր դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական, ինչպես նաև դատաձգաբանական փորձաքննություններ, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: