|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը ներկայացրել է, թե Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ կասկածվում է Հուսեյն Քյոթյուչեն. հայտնում է շվեդական Nordic Monitor գործակալությունը:
Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր 2016 թ. դեկտեմբերի 19-ին՝ թուրքական ժանդարմերիայի աշխատակից Մևլյութ Ալթընթաշի կողմից։
Հրապարակման համաձայն՝ թուրքական հետախուզության նպատակը ռուսական պատվիրակությանը խաբելն է, որը ենթադրաբար պետք է այցելեր Թուրքիա՝ հանցագործության հեղինակներին հայտնաբերելու առաքելությամբ:
«Սխեմայի նպատակն էր խափանել հետաքննությունը և շեղել Ռուսաստանի իշխանությունների ուշադրությունն ապացույցներից, որոնք, փաստորեն, մատնանշում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը և «Ալ Քաիդա»-ի թուրքական բջիջը։ Դավադրության բացահայտումը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստում, երբ տուժողը (Քյոթյուչեն) հայտարարել էր, որ իրեն առևանգել և խոշտանգել են հատուկ ծառայությունները»,- նշում է Nordic Monitor-ը: