| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է տեսաուղերձը, որը հղել էր հունվարի 1-ին Կարագանդայում կատարված սպանության գործով հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Գուրուրյանը. հայտնում է NUR.KZ-ն:
Երկրի ՆԳՆ ներքին ու արտաքին կապերի վարչության պետ Ալմաս Սադուբաևի խոսքով` ներկայումս այդ գործով ձերբակալվել է 8 մարդ, իսկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանները եղել են նրա հնարավոր գտնվելու վայրերում: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո` 2 օր առաջ, կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,- նշել է Սադուբաևը:
Նրա խոսքով` ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համապարփակ հետաքննություն:
Նշենք, որ կասկածյալը ուղերձում նշել է, որ մարդասպան չէ: