կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-02 12:07
Տարածաշրջան

Հալեպի հրկիզված եկեղեցում հիշատակվել է Ս. Գևորգ Զորավարի տոնը

Հալեպի հրկիզված եկեղեցում հիշատակվել է Ս. Գևորգ Զորավարի տոնը

Աղբյուրը՝ «Գանձասար»

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ Տ. Շահան Ս. Արք. Սարգիսեանի հովանաւորութեամբ եւ օրհնութեամբ, Շաբաթ, 30 Սեպտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 9:00-ին, քաղաքիս Նոր Գիւղի շրջանը գտնուող Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, տեղի ունեցաւ Ս. Գէորգ զօրավարի տօնին յիշատակումը։

Հակառակ պատերազմին պատճառած ահաւոր տագնապին եւ վնասներուն, հալէպահայը վերանորոգ թափով եկաւ Ս. Գէորգ եկեղեցի։ Ուխտաւորներ հաւատքի ջերմեռանդութեամբ եւ կարօտակէզ զգացումներով աղօթեցին քահանայ հայրերուն հետ միասին, որպէսզի Տէր Աստուած Ս. Գէորգ զօրավարին բարեխօսութեամբ խաղաղութիւն եւ բարօրութիւն շնորհէ Սուրիական Հայրենիքին։