կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-10 19:50
Հասարակություն

Արցախում անհետ կորած 19-ամյա երիտասարդի դին են գտել` հրկիզված վիճակում

Արցախում անհետ կորած 19-ամյա երիտասարդի դին են գտել` հրկիզված վիճակում

Հունվարի 1-ին Ստեփանակերտ քաղաքի Ենիկալոպովի փողոցի N տան բնակիչ, 1968թ. ծնված Ռ. Եսայանը ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, որդին` 1996թ. ծնված Դավիթ Եսայանը (բն. է նույն հասցեում) տնից դուրս է եկել և չի վերադարձել: 

Ինչպես «Արցախպրես»-ին փոխանցեցին մահացածի հարազատները, նրա դին հայտնաբերվել է հրկիզված վիճակում: Նրանց խոսքով, Դավիթի անհետացման հետ կապված վերջին տեղեկությունը եղել է այն, որ նա տնից (Ենիկալոպովի փողոցի 5 տուն) ոչ հեռու բենզալցակայանից մի քանի լիտր բենզին էր գնել: Իրավապահ մարմինների երկար որոնողական աշխատանքները վերջապես արդյունք են ունեցել վերջին օրերին տեղի ունեցած ձնհալից հետո, երբ բացվել են Դավիթ Եսայանի մարմնի մասունքները:

Ավելի վաղ «Արցախպրես»-ի հետ զրույցում Դավիթի հայրը՝ Ռաֆայել Եսայանը պատմել էր, որ որդին սիրահարված է եղել մի աղջկա, ով սակայն մերժել էր նրան: Այդ հանգամանքն, ըստ հոր տեղեկության, որդին ծանր էր տարել:

Հիշեցնենք, որ Դավիթ Եսայանը տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ և հաշվառված էր Ստեփանակերտի հոգեբուժական դիսպանսերում: