կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 20:55
Իրավական

Քույր և եղբայր Արմենակյանների սպանության մեջ կասկածյալի ինքնությունը պարզվել է

Քույր և եղբայր Արմենակյանների սպանության մեջ կասկածյալի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շավարշ և Շողիկ Արմենակյանների սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված  միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում,  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց  բնակարանում դանակահարվել են քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյանները։ Ձախ թիկնային հետին մակերեսին ստացած վնասվածքի հետևանքով 1987թ. Շողիկ Արմենակյանը տեղում մահացել է, իսկ վերջինիս եղբայրը  կրծքավանդակի շրջանում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչի գլխավորությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է խոհանոցային դանակ՝ արնանման հետքերով, արնանման հետքեր են հայտնաբերվել նաև տան բակում, հյուրասենյակում և ննջարանում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` կասկածյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: