|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ-ն երկու օդաչուի համար կորցրել է Թուրքիայի նման բարեկամի. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հերթական անգամ անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Ըստ Gercekgundem-ի՝ կրկնելով այն պնդումը, թե ռուսական օդանավը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, ինչի համար էլ իրենք խոցել են այն, Էրդողանը հայտարարել է. «Եթե չխախտեր, չէինք խոցի։ Եթե ՌԴ-ի հետ նման բան պատահեր, քանի՞ ինքնաթիռ կխոցեր: Պատմության մեջ անգամ քաղաքացիական ինքնաթիռ խոցելու դեպք է գրանցվել: Մենք Ռուսաստանի և ռուսների թշնամին չենք։ Երբ բոլորը պատժամիջոցներ կիրառեցին, մենք չկիրառեցինք։ Ռուսաստանը երկու օդաչուի համար Թուրքիայի նման բարեկամի կորցրեց»:
Նրա խոսքով՝ Սիրիայի հարցը ՌԴ-ի համար շահի հարց է, իսկ իրենց համար՝ «կյանքի»: