|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանը որևէ տեղեկություն չունի ԱՄՆ-ի կողմից իբր խոցված իրանական անօդաչու սարքի մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք անօդաչու կորցնելու մասին տեղեկություն չունենք»,- ասել է նախարարը:
Նա նաև իր թվիթերյան էջում հրապարակել է աշխարհի քարտեզն ԱՄՆ-ի և Իրանի ուրվագծերով: Դրանով նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը գտնվում է Հորմուզի նեղուցից հեռու` տարածաշրջանում իրավիճակին միջամտելու համար: