|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժարանում բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել է զորավարժության նախապատրաստման ու անցկացման կարգը, մշակվող փաստաթղթերը, տեխնիկական միջոցները, սպառազինությունը և այլն: Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժության կրակային փուլում հաջողությամբ իրականացվել է տեղանքում մարտական գործողությունների խաղարկումը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ բացահայտվել հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտները, որոնք խոցվել են դիվիզիոնի ճշգրիտ կրակի արդյունքում:
5-րդ զորամիավորման հրետանավորները ևս մեկ անգամ փաստել են, որ ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն: