Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանի հեղաշրջման փորձի հետաքննության հարցով հանձնաժողով է ուղարկել գրություն, որտեղ պարզաբանել է նախկինում արած հայտարարությունը, թե ռուսական կործանիչը խոցելու հրամանն ինքն է տվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե ճիշտ չի հասկացվել իր հայտարարությունը, քանի որ ռուսական օդանավը սահմանը խախտել է կարճ ժամանակահատվածով եւ ինքը ֆիզիկապես չէր կարող կոնկրետ հրաման տալ։ Դավութօղլուն շեշտել է, թե ինքը հրահանգել է Թուրքիայի համար իրական վտանգ ներկայացնող ցանկացած ռազմական օդանավի կողմից Թուրքիայի սահմանները խախտելու դեպքում ըստ միջազգային օրենքների չեզոքացնել վտանգը։
Դավութօղլուն հայտնել է, թե ինքը օդանավ խոցելու մասին լուրը իմացել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետից եւ հրահանգել արագ հանդիպում կազմակերպել նախագահի ու Ազգային հետախուզության ծառայության պետի եւ ԱԳ նախարարի հետ։ «ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զեկուցեց, որ սահմանը խախտած օդանավը ամենայն հավանականությամբ ռուսական է։ Ես էլ անմիջապապես հրահանգեցի, որ եթե պարզվի օդանավը ռուսական է եղել, անմիջապես այդ մասին տեղեկացնել ռուսական կողմին»,–ասել է Դավութօղլուն։